շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փարաքարում կորոնավիրուսից 2 քաղաքացի է մահացել․ պատգամավոր

Փարաքարում կորոնավիրուսից 2 քաղաքացի է մահացել․ պատգամավոր

Փարաքարում կորոնավիրուսից ադեն 2 մարդ է մահացե։ Այս մասին հայտնում է ԱԺ իմքայլական պատգամավոր Նարեկ Մկրտչյանը։

«Մի քանի շաբաթ առաջ գրել էի Փարաքար համայնքում տիրող հակակորոնավիրուսային տխուր պատկերի մասին։ Քիչ առաջ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնից տեղեկացրին, որ Փարաքարում և Թաիրովում այս պահին կան հաստատված 50 դեպքեր, և ցավոք այսօր գրանցվել է մեկ երիտասարդ մարդու մահ (սա Փարաքարում գրանցված 2-րդ մահվան դեպքն է)։

Սիրելի՛ համագյուղացիներ, հայե՛ր, ուշքի գալ է պետք։ Խնդրում եմ հետևեք հակահամաճարակային կանոններին, որպեսզի հնարավոր լինի փրկել նոր կյանքեր։Մահացածի հարազատներին՝ համբերություն»,- գրել է պատգամավորը։

  • Կիսվել: