երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փարաքարում հետագա հինգ տարիներին երեք խմբակցությունները համատեղ կառավարում կիրականացնեն

Փարաքարում հետագա հինգ տարիներին երեք խմբակցությունները համատեղ կառավարում կիրականացնեն

Փարաքար համայնքում «Ապրելու երկիրը», «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները որոշում են կայացրել հետագա հինգ տարիներին համատեղ կառավարում իրականացնել:    Այս մասին հայտարարեց «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամ Գոռ Սարիբեկյանը:

«3 խմբակցությունները եկան այն եզրահանգման, որ հետագա 5 տարիների ընթացքում մենք պետք է ունենանք համատեղ կառավարում: Համատեղ կառավարման սխեման մենք կքննարկենք մեկ ժամվա ընթացքում: Մեր քայլն ուղղված է մեր համայնքում համերաշխություն, միասնություն եւ օրինակելի համայնք ձեւավորելու համար եւ մենք վստահ ենք, որ մեկ ժամ հետո կունենանք եռակողմ հայտարարություն մեր համայնքի եռակողմ կառավարման վերաբերյալ»,- ասաց Սարիբեկյանը:

  • Կիսվել: