չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը գիշերային ակումբում անհարկի կռիվ է արել․ իրավապահները փնտրում են նրան

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը գիշերային ակումբում անհարկի կռիվ է արել․ իրավապահները փնտրում են նրան

Armlur.am-ին Փարաքար գյուղից հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ ուշ գիշերին Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում թե ժկռիվ է եղել: Ըստ մեզ հասած լուրերի՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը եւ Գոռ անունով ևս մեկ անձ իրենց ընկերների հետ միասին՝ գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների նկատմամբ, բռնություն գործադրել հաճախորդների նկատմամբ և ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետև նույն վարքագիծը դրսևորել ակումբից դուրս ճանապարհի երթևեկելի հատվածում, խափանել են ավտոմեքենաների բնականոն երթևեկությունը:

Իրավապահները փնտրում են Փարաքար խոշորացված համանքում պաշտոն զբաղեցնող Դ.Մինասյանին, Գ.-ին և ոստիկնությունն այս պահին քայլեր է իրականացնում անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:

  • Կիսվել: