ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքերով հիվանդանոց տեղափոխված 21-ամյա քաղաքացին մահացել է

Պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքերով հիվանդանոց տեղափոխված 21-ամյա քաղաքացին մահացել է

Հունիսի 6-ին` ժամը 23։00-ի սահմաններում, շտապօգնությամբ պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքերով, «կլինիկական մահ» ախտորոշմամբ, սիրտ-թոքային վերակենդանացման աշխատանքներ իրականացնելով, «Հերացի» թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել 21-ամյա քաղաքացի: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Ինչպես տեղեկացնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ Համալսարանական մասնագետների կողմից կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն գրանցվել է կենսաբանական մահ:

  • Կիսվել: