ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Պարանային փրկարարական աշխատանքների հիմունքները» թեմայով վերապատրաստման դասընթաց Սերբիայի Նիշ քաղաքում

«Պարանային փրկարարական աշխատանքների հիմունքները» թեմայով վերապատրաստման դասընթաց Սերբիայի Նիշ քաղաքում

Հունիսի 12-ից 16-ը Սերբիայի Նիշ քաղաքում գտնվող Ռուս-սերբիական մարդասիրական կենտրոնում Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ICDO) կողմից անցկացվել է «Պարանային փրկարարական աշխատանքների հիմունքները» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Օմանի, Ալժիրի, Պակիստանի, Ադրբեջանի, Կիպրոսի, Ղազախստանի Հանրապետության ներկայացուցիչներ։

Հայկական կողմից դասընթացին մասնակցել է ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ենթասպա Պերճ Գևորգյանը։

Դասընթացի նպատակն էր բարձրացնել փրկարարների հմտությունները պարանային և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս։

Դասընթացի ընթացքում քննարկվել են տրանսպորտային միջոցից տուժածների դուրսբերման ձևերը, ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ առաջին բուժօգնության ցուցաբերումը, ինչպես նաև՝ ժամանակակից գործիքների կիրառման թեմաները։

Մասնակիցները ծանոթացել են շների վարժեցման մեթոդիկային, ինչպես նաև հաղթահարել 5 տարբեր բարդության բարձունքներ։

Ծառայողները վերապատրաստվել են և ստացել ՌԴ 3-րդ կարգի լեռնագնացի որակավորում և սերտիֆիկատ:

 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: