կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Պապիկյանն ու Վրաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության վերաբերյալ հարցեր

Պապիկյանն ու Վրաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության վերաբերյալ հարցեր

Հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: 
 
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեն:
 
Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր:

  • Կիսվել: