Փամբակ համայնքում ինտենսիվ կերպով ընթանում են հորդառատ անձրևի և ուժգին քամիների հետևանքների վերացման աշխատանքները
Փամբակ համայնքում ինտենսիվ կերպով ընթանում են հորդառատ անձրևի և ուժգին քամիների հետևանքների վերացման աշխատանքները, հայտնում են Փամբակի համայնքապետարանից:
Եղեգնուտ, Վահագնի և Դեբեդ բնակավայրերում ընթանում են անանցանելի դարձած ճանապարհների մաքրման աշխատանքներ։
Լեռնապատ բնակավայրում ընկած ծառերի հետևանքով անանցանելի դարձած ճանապարհներն այս պահին անցանելի են։
Ձորագյուղ բնակավայրում մեկնարկել են էլեկտրաէներգիայի վերականգնման աշխատանքները։