ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պացիենտն ապրիլի 15-ից մինչ օր՝ 50 օր, գտնվում է թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված մինչ օրս. Սիմոնյան

Պացիենտն ապրիլի 15-ից մինչ օր՝ 50 օր, գտնվում է թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված մինչ օրս. Սիմոնյան

Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը ժամանակավորապես գործուղվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ որպես ինֆեկցիոն մասնաճյուղի կառավարիչ:

Նա այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ պատմեց մի պացիենտի մասին, որը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղ տեղափոխվել էր դեռեւս ապրիլի 13-ին:

Սիմոնյանն ասաց. «Նա մեկ շաբաթ ուշ էր դիմել՝ արդեն երկկողմանի ծանր թոքաբորբով: Ապրիլի 15-ից նա գտնվում է թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված մինչ օրս, 50 օրից ավելի: Բուժաշխատողներն անում են հնարավորնն ու անհնարը՝ նրա կյանքը փրկելու համար»:

Նրա խոսքով՝ արդեն երեք ամիս է, որ բուժաշխատողներն աշխատում են գերլարված, սթրեսային պայմաններում:

«Քաղաքացիների կողմից շարունակաբար անպատասխանատու վարքի ցուցաբերումը ի վերջո բերելու է բուժաշխատողների հյուծմանը եւ հիասթափեցնելու է նրանց:

Ցավալի է, որ մինչ օրս կան մարդիկ, որոնք չեն հավատում հիվանդության գոյությանը, անլուրջ են վերաբերվում երկրում ստեղծված իրավիճակին: Մինչդեռ մենք ամեն օր ականատես ենք լինում մահերի, ողբերգությունները, մահանում են մարդիկ, ընտանիքներ երբեմն»,-նշեց Սիմոնյանը:

  • Կիսվել: