ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ովքեր են արձագանքել վարչապետի՝ դիմակ կրելու կոչին (տեսանյութեր)

Ովքեր են արձագանքել վարչապետի՝ դիմակ կրելու կոչին (տեսանյութեր)

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյան։ Ճիշտը, իհարկե, դիմակով հանդես գալն է։ Ձեր վիդեոուղերձի լինքը ուղարկեք ինձ: Խնդրում եմ կադրի մեջ լինել դիմակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև կիսվել է ՀԽ նախագահ Ստեփան Սաֆարյանի հրապարակած տեսանյութով, որը կարող եք դիտել այստեղ:

Նշենք, որ տեսանյութին կից՝ Սաֆարյանը գրել է. ՛՛Հետևելով Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի կոչին՝ ձեզ է դիմում Հայաստանի Հանրապետության Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է:

Բոլորիդ կոչ եմ անում կրել դիմակներ եւ դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը եւ բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին:

Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ:

Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր:
Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլեւ ձեր կողմից պատրաստած դիմակներ:

Հենց այսօր գերմանական Բոնն քաղաքի գիտնականները հրապարակել են գիտականորեն հիմնավորված ուսումնասիրություն, որի համաձայն այն քաղաքներում, որտեղ կայացվել է հանրային վայրերում ու փակ տարածքներում տրանսպորտում, խանութներում պարտադիր դիմակ կրելու որոշում, դրա արդյունքում համավարակը որոշ ժամանակ անց գրեթե անհայտացել է։ Մինչդեռ այլ քաղաքներում, որտեղ նման որոշում չէր կայացվել, համավարակի բռնկումներ են արձանագրվել։

Սիրելի հայրենակիցներ,

շնորհակալություն եմ հայտնում մեր այն հայրենակիցներին, ովքեր պահպանում են հակահամաճարակային կանոնները կամ եթե նույնիսկ նախկինում չեն պահպանել, այս կոչին անսալով կսկսեն պահպանել դրանք։

Երկրորդելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կրկնում եմ․ հակահամաճարակային այս իրավիճակից ելքը կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես: Եվ այդպես 1+1+1 եւ հարյուր հազարավոր, միլիոնավոր քաղաքացիների ջանքերով, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները, առանց տուրք տալու էժան ապատեղեկատվությանը, ստահոդ լուրերին, եւ մենք միասին կհաղթենք: Եվ ուրեմն կեցցե Ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ պետք է ապրենք ազատ, երջանիկ եւ կորոնավիրուսից զերծ Հայաստանում»:

#ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր

Սիրով և հարգանքով՝
Ստյոպա Սաֆարյան
Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի նախագահ՛՛:

Դիմակ կրելու վերաբերյալ ևս մեկ տեսանյութվ վարչապետը կիսվել է ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի էջից; Տեսանյութը՝ այստեղ:

Փաշինյանը հրապարակել է նաև քաղաքացի Գայա Խաչատրյանի տեսանյութը, որին կից գրել է. ՛՛Շնորհակալ եմ նման օրիգինալ արձագանքի համար՛՛։ Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: