երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն ունեն հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նորից հայտագրվել․ Նասիբյան

Օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն ունեն հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նորից հայտագրվել․ Նասիբյան

Մենք ունենք հայտագրման 3 փուլ: Հունվարին միայն քննություններ են հանձնել, իսկ հունիսին և հուլիսին քննության հետ միասին անպայման պետք է նշեն մասնագիտությունը և բուհը: 3-րդ փուլում քննություններ կարող են հանձնել և բուհ ընտրել օտարերկրյա ուսումնական հաստատության շրջանավարտները և օտարերկրյա քաղաքացիները: Ասուլիսի ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

Օտարերկրյա քաղաքացիները դեռևս հնարավորություն ունեն հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նորից հայտագրվել և մասնակցել քննությունների 3-րդ փուլին և մասնագիտության հայտագրման 2-րդ փուլին:

Հարցին, թե օտարերկրյա քաղաքացիների ինչպիսի դիմելիություն կլինի այս տարի, Նասիբյանը պատասխանեց «Այս տարի այդ թիվը շատ կլինի, դա է պատճառը, որ մենք 3-րդ փուլում անպայման շեշտեցինք՝ դիմեն նրանք ովքեր ցանկանում են, որ իրենց թեստը թարգմանվի ռուսերեն: Այսինքն, նրանք, բնականաբար, հայերեն չեն անցել և իրենց թեստը հայերենով չի լինի, այլ կթարգմանվի»:   

  • Կիսվել: