չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ոստիկանը թմրամիջոց օգտագործելու պատճառով ազատվել է աշխատանքից

Ոստիկանը թմրամիջոց օգտագործելու պատճառով ազատվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Վանաձորի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի դասակի հրամանատարի օգնական, ինքը և ջոկի հրամանատարն օգտագործել է թմրամիջոց:

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 2019 թվականի նոյեմբերի 22-ին նշանակվել է ծառայողական քննություն, որի շրջանակներում ոստիկանության ծառայողը 2020 թվականի նոյեմբերի 26-ին ենթարկվել է տոքսիկաքիմիական փորձաքննության: Համաձայն փորձագետի եզրակացության՝ նրա մեզի և մազի փորձանմուշներում հայտնաբերվել են կանաբինոիդների խմբի թմրամիջոցների թմրալկալոիդներ:

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2019 թ. դեկտեմբերի 23-ի հրամանով, ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը:

 

  • Կիսվել: