ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Ոստիկանության տեսանյութը՝ «Արդշինբանկի» մասնաճյուղում ավազակային հարձակման մասին

Ոստիկանության տեսանյութը՝ «Արդշինբանկի» մասնաճյուղում ավազակային հարձակման մասին

Հունվարի 14-ի առավոտյան ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ «Արդշինբանկի» մասնաճյուղում ավազակային հարձակում է կատարվել և մասնաճյուղում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողը հարձակվողին վնասազերծել է։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Տաշիրի բնակիչ, 33-ամյա տղամարդուն բանկի մասնաճյուղից բերման ենթարկեց բաժին։ 

  • Կիսվել: