ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Ավետ Բարսեղյանի աներոջ տնից ավելի քան 40 մլն դրամի գողության վերաբերյալ

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Ավետ Բարսեղյանի աներոջ տնից ավելի քան 40 մլն դրամի գողության վերաբերյալ

Ապրիլի 12-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում բնակարանային գողության մասին ահազագ ստացվեց. Թիրախում Դանիել Վարուժանի փողոցի առանձնատներից մեկն էր: Ահազնագով դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզեց, որ ներս են մտել բացելով տան դռներից մեկը, գտել չհրկիզվող պահարանը, որը պատի մեջ է եղել:

Տուն մտած անձը փորձել էր սխտոր ճզմիչով բացել պահարանի դուռը, բայց չէր կարողացել, ուստի դուրս էր եկել տնից ու վերադարձել արդեն երկաթե գործիքով: Դրանով բացել էր դուռն ու հափշտակել փող ու զարդեր:

Նախնական տվյալներով, տուժողին պատճառվել է 40 մլն դրամը գերազանցող վնաս:

 

Իրավապահները փաստական տվյալներ են ձեռք բերել տուն մտած անձի վեռրաբերյալ: Նրանց տեսադաշտում հայտնվեց նույն թաղամասում բնակվող 32-ամյա մի տղամարդը, որը մայիսի 1-ի գիշերը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին: Նա ձերբակալվել է, գողոնը գտնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

  • Կիսվել: