չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում արտակարգ ռեժիմով ծառայությունը

Ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում արտակարգ ռեժիմով ծառայությունը

Ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ իրականացնելով Պարետի որոշումների պահանջների կատարման արդյունավետ հսկողություն։

Ոստիկանության լրատվության ծառայությունը հայտնում է, որ արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում այսօր առավոտյան ուժեղացված ստուգայցեր են կատարվել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Նույն օրը ուժեղացված ստուգայցեր կատարվեցին նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Ոստիկանության ծառայողները, համագործակցելով իրավասու տեսչական մարմինների աշխատակիցների հետ, շրջեցին վարչական շրջանի բակերով ու փողոցներով՝ հետեւելով, որ քաղաքացիները պահպանեն հակահամաճարակային կանոնները։ Ստուգայցեր կատարվեցին նաեւ ինքնամեկուսացման ու հոգեհանգստի արարողությունների վայրեր։ Արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ոստիկանության ստուգայցերը լինելու են տարբեր վայրերում եւ անսպասելի. բոլոր օրինախախտները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության։

 

  • Կիսվել: