հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ոստիկանությունը մեթամֆետամինի իրացման դեպքեր է բացահայտել. 23-ամյա աղջիկ է կալանավորվել (տեսանյութ)

Ոստիկանությունը մեթամֆետամինի իրացման դեպքեր է բացահայտել. 23-ամյա աղջիկ է կալանավորվել (տեսանյութ)

Ոստիկանության ՔՈԳՎ  ԹԱՇԴՊՎ և Երևան քաղաքի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել։ Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը:

Փաստական տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող 37-ամյա մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում մեթամֆետամին է թաքցնում՝ տելեգրամի միջոցով վաճառելու համար։ Նա հայտնաբերվել է, բերման ենթարկվել ու խուզարկվել։ Նրա մոտ մեթամֆետամին է եղել։ Այնուհետև հայտնաբերվել է 12 փաթեթ՝ լցված մեթամֆետամինով։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են, որոնց արդյունքում հայտնի է դարձել, թե ումից է 37-ամյա տղամարդը ձեռք բերել մեթամֆետամինը։ Խոսքը մայրաքաղաքում բնակվող 23-ամյա մի աղջկա մասին է, որը Երևանի Ռուբինյանց փողոցում հայտնաբերվել է ու կասկածանքով բերման ենթարկվել։ Նրա անձնական խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվել է ։ Աղջիկը կալանավորված է։

Անհրաժեշտ էր պարզել, թե 23-ամյա աղջիկն իր հերթին ումից էր ձեռք բերում, ապա իրացնում թմրամիջոցը։

Պարզվել է աղջկան թմրամիջոց իրացնողի ինքնությունը։ Սեպտեմբերի 8-ին 37-ամյա տղամարդը հայտնաբերվել է մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղում ու  բերման ենթարկվել: Նրա խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվել է ։

Հարուցված քրեական գործի շրջանակներում ԹԱՇԴՊՎ, ԵՔՎ և Կենտրոնական բաժնի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկել են նրա բնակարանը ու հայտնաբերել են 37 գրամից ավելի մեթամֆետամին, 26 գրամից ավելի մարիխուանա, 6 գրամից ավելի չորացված հալյուցինոգեն սնկեր, 2 գրամից ավելի ափիոն, էքստազիի հաբեր և այլն։ 37-ամյա տղամարդը կալանավորվել է։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: