Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել երեկ ռեստորանային համալիրներից մեկից բերման ենթարկված անձի վերաբերյալ (տեսանյութ)
Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել երեկ Դավթաշենում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում սպանության փորձի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող բերման ենթարկված անձի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նա Դավթաշենում գտնվող ռեստորանային համալիրներից մեկից բերման ենթարկվելիս կրակոցներ էր արձակել:
Փետրվարի 26-ի գիշերը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ հետախուզվող Նարեկ Պ․-ն «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում։
Ոստիկանության ծառայողները Շինարարների փողոցում հետապնդել են նրան, հետախուզվողը, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը, դիտավորյալ վնասելով և՛ ոստիկանության ծառայողների, և՛ այլ անձանց մեքենաները, դիմել է փախուստի։
Ոստիկաանները դադարեցրել են հետապնդումը․ հետապնդման պարագայում իրական վտանգ կար, որ հետախուզվողի գործողություններից կտուժեին փողոցում գտնվող մարդիկ և հետևանքներն անդառնալի կլինեին։


