ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ոստիկանությունը կոչ է անում ռեստորանների աշխատակիցներին, հանդիսավարներին հավաքներ չանցկացնել

Ոստիկանությունը կոչ է անում ռեստորանների աշխատակիցներին, հանդիսավարներին հավաքներ չանցկացնել

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում չխախտել կառավարության որոշման պահանջները։

ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Օրերս համացանցում հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերին ու աշխատակիցներին, երգիչ-երաժիշտներին, հանդիսավարներին, խոհարարներին, մատուցողներին և այլ մասնագիտությունների տեր անձանց կոչ էր արվում հավաք իրականացնել։

Հիշեցնենք, որ 2020 թվականի Կառավարության 298-Ն որոշմամբ` արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։

Կոչ ենք անում չխախտել Կառավարության որոշման պահանջները։ Ցանկացած խախտում կառաջացնի իրավական հետևանքներ»։

  • Կիսվել: