հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ոստիկանությունն առաջարկում է դադարեցնել Կ․ Դեմիրճյանի այրու բնակարանի պահպանությունը

Ոստիկանությունն առաջարկում է դադարեցնել Կ․ Դեմիրճյանի այրու բնակարանի պահպանությունը

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի մահից շուրջ 1 տարի անց կառավարությունը մտադիր է դադարեցնել Դեմիրճյանի այրու համար նախատեսված ծառայողական ավտոմեքենայի տրամադրումն ու նրա բնակարանի պահպանությունը։
 
Կառավարության համապատասխան որոշման նախագիծը մշակել է ՀՀ ոստիկանությունը։
 
Այն այսօր տեղադրվել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում։
 
«Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից»,- գրված է որոշման մեջ։

 

  • Կիսվել: