երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ոստիկանությանն ահազանգել են, որ «Ռամադա» հյուրանոցում կորել է 3 ոսկյա մատանի և վզնոց

Ոստիկանությանն ահազանգել են, որ «Ռամադա» հյուրանոցում կորել է 3 ոսկյա մատանի և վզնոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 25-ամյա Վարդուհի Ղ․-ն և հայտնել, որ գործընկեր, 39-ամյա Արթուր Ն․-ն «Ռամադա» հյուրանոցում կորցրել է երեք ոսկյա մատանի և վզնոց

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Բախշյանի գլխավորությամբ։

Օրեր անց Վարդուհի Ղ․-ն հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է նաև, որ Արթուր Ն․-ն կասկածներ ունի, որ նշված զարդերը սրահում դրված ճամպրուկից գողացել Է հյուրանոցի աշխատակիցներից մեկը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: