հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Ոստիկանության ծառայողները մեքենայի ստուգմամբ հրացաններ ու զինամթերք են հայտնաբերել (տեսանյութ)

Ոստիկանության ծառայողները մեքենայի ստուգմամբ հրացաններ ու զինամթերք են հայտնաբերել (տեսանյութ)

Իսակովի պողոտայում տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնող ոստիկանության Մալաթիայի բաժնի ու ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 20-ին ստուգել են 40-ամյա մի տղամարդու «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան։

Բեռնախցիկում հայտնաբերվել են տարբեր տիպերի որսորդական հրացաններ, տարբեր տրամաչափի և հրազենների, այդ թվում՝ «Կալաշնիկով» ինքնաձիգի 100-ից ավելի փամփուշտ և այլն։ Հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել։

Զենք-զինամթերքն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։

  • Կիսվել: