ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ոստիկանության Տարոնի բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայում ապօրինի հրազեն կար (տեսանյութ)

Ոստիկանության Տարոնի բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայում ապօրինի հրազեն կար (տեսանյութ)

Ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տաշիր քաղաքի 30-ամյա մի բնակիչ թե՛ իր բնակավայրում և թե՛ Վանաձորում պարբերաբար ապօրինի կերպով ատրճանակ է կրում։ Ձեռք բերված օպերատիվ տվյալների իսկությունը ստուգելուց հետո հարուցվեց քրեական գործ։

Ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոցից կասկածվողը, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի իր մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին: Խուզարկությամբ մեքենայից հայտնաբերվեց «WALTER» տիպի ատրճանակ՝ պահեստատուփում 4 փամփուշտով:

Ըստ բերման ենթարկվածի՝ ատրճանակն ու փամփուշտները ձեռք էր բերել ապրիլյան պատերազմին մասնակցելու ընթացքում:
Ատրճանակն առգրավվել է։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է:

 

  • Կիսվել: