երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։

Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 18-ին ոստիկանները Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Հրազդան քաղաքի Նար-Դոսի փողոցի 47-ամյա մի բնակչի։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց բուպրենորֆին թմրանյութի նմանվող զանգված։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը սուբուտեքս էր։ Պարզվեց, որ թմրանյութը նրան 10 000 դրամով իրացրել էր Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 52-ամյա մի բնակիչ։

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Ապրիլի 21-ին իրավապահներն այցելեցին թմրանյութն իրացնողի բնակարան։ Հյուրասենյակում հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ՝ մեթադոն թմրամիջոցի նմանվող բյուրեղյա փոշիով, երկու պալաստմասսե տարա՝ սուր հոտով հեղուկով, և մեթադոնի լուծույթով շիշ։

Թմրանյութի իրացման մեջ կասկածվող տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

  • Կիսվել: