հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
30 տարվա մեջ 1-ին անգամ Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի

30 տարվա մեջ 1-ին անգամ Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի

Թուրքիայի և Իրաքի միջև սահմանային անվտանգության ապահովման համագործակցության շրջանակներում Իրաքը 2 ռազմաբազա կտեղայի Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Զահոյի շրջանի Քիշանի գյուղում։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ  30 տարվա մեջ առաջին անգամ Իրաքի սահմանապահ ուժերը կտեղակայվեն վերոնշյալ տարածքում և ռազմաբազաները կտեղակայվեն գյուղին մոտ գտնվող բլուրների վրա։

Հիշեցնենք, որ  ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 13 տարվա դադարից հետո պաշտոնական այցով մեկնել էր Իրաք: Օրակարգային հարցերի թվում են եղել անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարը և այդ նպատակով Իրաքի հետ գործողությունների համատեղ կենտրոնի բացման հարցերը։

  • Կիսվել: