հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց

Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց

Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց:

Խորհրդի որոշմամբ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում Գեւորգ Պապոյանին կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հայկ Ցիրունյանն էլ կփոխարինի Վիգեն Խաչատրյանին:

ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում Վիգեն Խաչատրյանին կփոխարինի պատգամավոր Միքայել Թումասյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:

Խորհրդի որոշմամբ չի ընդունվել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանին Լեւոն Քոչարյանով փոխարինելու առաջարկը: «Ազգային ժողովի ութերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ կատարվել են մի շարք փոփոխություններ:

  • Կիսվել: