երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին բերված հանձնուքում հայտնաբերվել է կրակայրիչ՝ լցված թմրամիջոցի նմանվող հեղուկով

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին բերված հանձնուքում հայտնաբերվել է կրակայրիչ՝ լցված թմրամիջոցի նմանվող հեղուկով

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 12-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին խուզարկության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Օ․Մ․-ի կողմից բերված հանձնուքը։

Խուզարկության արդյունքում ծառայողները հանձնուքում հայտնաբերել են կրակայրիչ՝ լցված թմրամիջոցի նմանվող, հեղուկ զանգվածով։

Քաղաքացի Օ․Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

  • Կիսվել: