ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Մայիսի 21-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի մի բնակիչ ապօրինի հատված փայտանյութ է տեղափոխում Շիրակի մարզ եւ վաճառում Արթիկ ու Երազգավորս համայնքներում։

Նույն օրը ոստիկանները Երազգավորս գյուղի մուտքի մոտ հայտնաբերեցին եւ, «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով հանդերձ, ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի 42-ամյա մի բնակչի։

Մեքենայում հայտնաբերվեց 3,7 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ բերման ենթարկվածը որեւէ փաստաթուղթ չներկայացրեց։ Նա հայտնեց, որ հայտնաբերվածը մի քանի օր առաջ հատել է Վահագնի գյուղի անտառներից եւ մոտ 1,8 խմ-ը Արթիկում վաճառել է մի անծանոթի։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

  • Կիսվել: