հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ոստիկանները հետեւում են, որ բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ տեղադրված լինեն ձեռքի ախտահանիչներ (տեսանյութ)

Ոստիկանները հետեւում են, որ բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ տեղադրված լինեն ձեռքի ախտահանիչներ (տեսանյութ)

Ոստիկանության կարգախմբերը հանրապետության ողջ տարածքում եւ՛ կանգառներում, եւ՛ շրջիկ վերակարգերով շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Նրանք թե՛ վարորդներին, թե՛ ուղեւորներին հիշեցնում են Պարետի որոշման պահանջները՝ հետեւելով, որ պահպանվեն անվտանգության կանոնները։

Ոստիկանները հսկողություն են իրականացնում, որ միկրոավտոբուսներով եւ ավտոբուսներով տեղափոխվեն միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղեւորներ։ Ոստիկանները հետեւում են, որ ուղեւորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ, որպեսզի ուղեւորներն ախտահանեն ձեռքերը, ինչպես եւ ուղեւորներն ու վարորդը դիմակներով լինեն։

Ոստիկանության ծառայողները հետեւում են նաեւ, որ հասարակական վայրերում մարդիկ պահպանեն սոցիալական հեռավորություն։ Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները. դա բխում է բոլորիս շահերից։

 

  • Կիսվել: