շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ օգտագործած վիճակում մեքենա վարող անձանց (տեսանյութ)

Ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ օգտագործած վիճակում մեքենա վարող անձանց (տեսանյութ)

Դեկտեմբերի 15-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների հետ, մայրաքաղաքում իրականացրին համալիր միջոցառում։

Նպատակը մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում ընդգրկված անձանց հայտնաբերելն էր, որոնք մեթադոն թմրամիջոց օգտագործելուց անմիջապես հետո մեքենա էին վարել։

Հիշյալ ծրագրում ընդգրկված անձինք զրկված են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Միջոցառման ընթացքում հայտնաբերվեց նման 5 անձ։ Նրանց վարած մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

  • Կիսվել: