շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանները Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի այգու ոռոգման խողովակները կտրելիս ու գողանալիս բռնել են մեկին, մյուսը դիմել է փախուստի

Ոստիկանները Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի այգու ոռոգման խողովակները կտրելիս ու գողանալիս բռնել են մեկին, մյուսը դիմել է փախուստի

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 22-ին Երևանում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով: Այդ օրը ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները ժամը 23:40–ի սահմաններում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին կից այգում նկատել են  2 քաղաքացու, ովքեր զբոսայգու ոռոգման խողովակները կտրելիս ու տեղափոխելիս են եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններին նկատելով,  նրանցից մեկը դիմել է փախուստի, իսկ մյուսին կարողացել են բռնել, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բռնվածը Արմավիրի մարզ բնակիչ, 26-ամյա Դավիթ Խ.-ն է, իսկ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փախուստի դիմած քաղաքացին Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Պավել Ա.-ն է:

Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ  միջոցառումներ՝  նրան հայտնաբերելու  ուղղությամբ, իսկ բերման ենթարկված Դավիթ Խ.-ն բաց է թողնվել: 

  • Կիսվել: