չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել Բաղրամյան փողոցը փակած ակցիայի մասնակիցներին

Ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել Բաղրամյան փողոցը փակած ակցիայի մասնակիցներին

Ոստիկանությունը Բաղրամյան պողտայից, որտեղ ընթանում է անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողների բողոքի ակցիան, բերման ենթարկեցին «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանին:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները փակել են Բաղրամյան պողոտան: Ինչ որ պահի իրավիճակը լարվեց, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ հրմշտոց սկսվեց, սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

Նշենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողները, որոնք առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի մուտքի մոտ եւ փակել էին Դեմիրճյան փողոցը, փակեցին նաեւ Բաղրամյան պողոտան:

  • Կիսվել: