կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Ոստիկանների կիրառած հատուկ միջոցները եղել են ժամկետանց. Հայկ Մամիջանյան

Ոստիկանների կիրառած հատուկ միջոցները եղել են ժամկետանց. Հայկ Մամիջանյան

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կիրառած հատուկ միջոցները եղել են ժամկետանց։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Բազմաթիվ փորձագետներ նշել են այն մասին, որ խաղաղ ցուցարարների վնասվածքների պատճառներից մեկը հանդիսացել է  հատուկ միջոցների սխալ կիրառումը և, ամենադժոխայինը՝ առկա են այնպիսի վերլուծություններ, որ կիրառված հատուկ միջոցները եղել են ժամկետանց, դրանով են պայմանավորված բեկորային վիրավումները»,- ասաց նա։

Մամիջանյանի խոսքով՝ պետք է հստակ պատասխաններ հնչեցվեն։

«Այդ հետազոտությանը, այդ փորձաքննությանը մենք հետամուտ ենք լինելու, որովհետև մեզ մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը հետաքրքրում է՝ ի տարբերություն նրանց, ովքեր հատուկ հրահրեցին այն, ինչ տեղի ունեցավ երկու օր առաջ, նկատի ունեմ իշխանություններին»,- նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

  • Կիսվել: