երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Ոստիկանական մեքենայի հարվածից տուժած լրագրող Նարե Գևորգյանը մի շարք հետազոտություններ անցնելուց հետո, դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկանական մեքենայի հարվածից տուժած լրագրող Նարե Գևորգյանը մի շարք հետազոտություններ անցնելուց հետո, դուրս է գրվել հիվանդանոցից

Այսօր առավոտյան անհնազանդության խաղաղ ակցիաների ժամանակ ոստիկանական մեքենան հարվածել էր Mediahub.am-ի լրագրող Նարե Գևորգյանին։ Դեպքից հետո Նարե Գևորգյանը տեղափոխվել էր բժշկական կենտրոն։

Մի շարք հետազոտություններ անցնելուց, համապատասխան նշանակումները ստանալուց հետո, լրագրողը դուրս է գրվել հիվանդանոցից։

MediaHub-ի խմբագրությունը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով ուժի կիրառումը ցուցարարների և լրագրողների նկատմամբ։

«Խիստ դատապարտում ենք ոստիկանների բիրտ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների, այդ թվում նաև լրագրողների նկատմամբ և վերստին հորդորում ենք ՆԳՆ–ին՝ տե՛ր կանգնեք ձեր սանձարձակ աշխատակիցներին ու ոստիկանի կոչումն ու համազգեստը խայտառակող սույն անձնավորությանը պատժի հրավիրեք»,-նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: