հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոսկետափ գյուղում քաղաքացին բարձրությունից ընկել է փոսը եւ մահացել

Ոսկետափ գյուղում քաղաքացին բարձրությունից ընկել է փոսը եւ մահացել

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 11-ին, ժամը 10:28-ին ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի Երեւանյան խճուղու տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները փոսից (մոտ 6 մ) դուրս են բերել Ա․ Մ․-ին (ծնված 1976 թ.) եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տեղում բժիշկները արձանագրել են նրա մահը։

  • Կիսվել: