շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Որքան է կազմել Բեյրութում պայթյունի հասցրած վնասի չափը

Որքան է կազմել Բեյրութում պայթյունի հասցրած վնասի չափը

Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը տեղի ունեցած պայթյունի պատճառած վնասը գնահատել է 3-5 միլիարդ դոլար, հայտնում է BBC-ին։

Աբբուդը հայտնել է նաև դեպքի վայր ուղարկված 10 հրշեջների մահվան մասին և նշել, որ տեղի ունեցած պայթյունի արդյունքում քաղաքի հարյուրավոր բնակիչներ մնացել են անօթևան։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Բեյրութում պայթյունի արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորների թիվը գերազանցում է 4 հազարը:

  • Կիսվել: