շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Որքա՞ն են վաճառվելու «գոլդ» համարանիշները. քվեարկությունն ու աճուրդը բաց են

Որքա՞ն են վաճառվելու «գոլդ» համարանիշները. քվեարկությունն ու աճուրդը բաց են

2024 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել նոր չափորոշիչներով, առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ` «գոլդ» համարանիշներ։
 
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ գործարկվել է Auction.mia.gov.am հարթակը, որի օգնությամբ` էլեկտրոնային աճուրդի միջոցով մարդիկ կարող են ձեռք բերել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ։
 
Նմանօրինակ համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք աճուրդին ընդառաջ կարող են մասնակցել քվեարկությանը և դրա արդյունքներով ձևավորել այն համարանիշների ցանկը, որոնք քվեարկության արդյունքներով կդրվեն առաջին աճուրդին։ Քվեարկությունը սկսվելու է փետրվարի 2-ից և տևելու է 10 օր։
Ոստիկանության ներկայացրած ցանկից նաև պարզ է դառնում, որ 5 միանման թվերով «գոլդ» համարանիշի աճուրդի մեկնարկային գինը 20 մլն դրամն է։ Ցանկում ամենացածր մեկնարկային գին ունեցող համարանիշն արժե 10 մլն դրամ։

  • Կիսվել: