կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Որպես պատգամավոր, այո՛, ես նույնպես ստացել եմ պարգևավճար. Ալեն Սիմոնյան

Որպես պատգամավոր, այո՛, ես նույնպես ստացել եմ պարգևավճար. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների արգևավճարներն այսուհետ լինելու են ամեն սեպտեմբերի 21-ին և տարվերջին այն միջոցների շնորհիվ, որոնք խնայվել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

՛՛Քանի դեռ ես ԱԺ նախագահ եմ, ամեն տարի սեպտեմբերի 21-ին և տարեվերջին պատգամավորները պարգևավճար են ստանալու։ Այն համակարգը, որը քաղաքացիները շատ քննարկում էին, որ ամիսը մեկ, երկու ամիսը մեկ պատգամավորները ստանում են պարգևավճարներ, այլևս չի լինելու։ Որպես պատգամավոր, այո, ես նույնպես ստացել եմ պարգևավճար՛՛,-ասաց նա:

Սիմոնյանը հաստատեց, որ 0,5 մլրդ դրամ է հատկացվել ԱԺ աշխատակազմին և պատգամավորներին՝ հավելելով, որ խնայված գումարներից բավական գումար նաև վերադարձվել է կառավարությանը։

  • Կիսվել: