հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինը հայտնաբերվել է

Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինը հայտնաբերվել է

Դեկտեմբերի 3-ից ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1988 թ. ծնված Աննա Հայրապետյանը: Դեկտեմբերի 6-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արին-Բերդի փողոցի հասցեներից մեկում կին կա ընկած: ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա  Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Աննա Հայրապետյանն է:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին:

  • Կիսվել: