երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Որոշ հասցեներում մինչև 24 ժամ ջուր չի լինի

Որոշ հասցեներում մինչև 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից պլանային հոսանքազրկումներով պայմանավորված, ս.թ. հունիսի 12-ին ժամը 11:00-ից մինչև հունիսի 13-ը ժամը 11:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի   ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: