կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
«Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցներ Վայոց ձորի մարզի դպրոցներում

«Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցներ Վայոց ձորի մարզի դպրոցներում

Վայոց ձորի մարզի համայնքային ոստիկանության ծառայողները և մարզի պարեկները «Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցների շրջանակում այցելել են մարզի տարբեր բնակավայրերի հիմնական և ավագ դպրոցներ:

Նրանք դպրոցականներին ծանոթացրել են ճանապարհային երթևեկության կանոններին, խոսել դրանց պահպանման կարևորության մասին։

Դպրոցականներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ոստիկանության ծառայողներին, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:
Քննարկվել են հակահասարակական տարբեր երևույթներ և դրանց հետևանքները։
«Օրինապահ հետիոտն» խորագրով հանդիպում-զրույցները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 1-ը։

  • Կիսվել: