չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, թե ծառերը հատելով՝ կարող են հողազավթումներ անել. Ավինյան

Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, թե ծառերը հատելով՝ կարող են հողազավթումներ անել. Ավինյան

Սայաթ-Նովա պողոտայում երկու անձի կողմից ապօրինի հատված 3 հսկայական բարդիների դեպքով Երևանի քաղաքապետարանի թեժ գծին երկու անգամ ահազանգ է ստացվել, սակայն համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, որի հետևանքով ծառայողական քննություն կանցկացվի։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավորական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանին զեկուցեցին, որ որ տեխնիկական խնդիր է եղել, և թեժ գծից չեն կարողացել տարածքի տեսուչի հետ կապ հաստատել, ինչը կուղղվի։

«Ստացվում է՝ տեխնիկական խնդրի պատճառով հաստաբուն բարդիները հատվել են։ Պետք է խնդրեմ սկսել ծառայողական քննություն՝ հասկանալու, թե ում պատճառով է եղել տեխնիկական խնդիրը։ Թեժ գիծ զանգ է եղել , որին պետք է անմիջապես արձագանքել։ Չենք կարող սպասել այդ ծառերը հատվեն, նոր միայն փաստ արձանագրենք, որից հետո 2 կամ 5 միլիոն տուգանք լինի»,–ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ ամենայն հավանականությանբ՝ որևէ մեկի մտքով անցել է այդ հողակտորը զավթել։

«Մի հատ ձեր տղաներին ուղարկեք, ու, առհասարակ, եթե այնտեղ ցանկապատված որևէ տարածք լինի, կմաքրեք ամբողջը։ Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ էս մեթոդով իրենք հողազավթումներ են կարողանալու անել», - ասաց Տիգրան Ավինյանը։

 

  • Կիսվել: