ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Որևէ բան մեզ չի շեղելու. վարչապետը՝ կրթական չափորոշիչների մասին

Որևէ բան մեզ չի շեղելու. վարչապետը՝ կրթական չափորոշիչների մասին

Կրթական չափորոշիչներն արտահայտում են կառավարության ընդհանուր մոտեցումը: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հաջորդ փուլում մենք արդեն ինձ մոտ քննարկումներ կունենանք առարկայական չափորոշիչների վերաբերյալ:

Մենք պատրաստ ենք առաջին փուլով մեր ռազմավարական պատկերացումները կիսել հանրության հետ: Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է, եւ որևէ բան մեզ չի շեղելու՝ ուժեղ պետություն ունենալու նպատակով հայեցակարգը հենց այսօրվանից կյանքի կոչելու համար՛՛:

  • Կիսվել: