կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Օրեր առաջ Գառնիում ավտովթարից հետո ծանր վիճակում գտնվողները դեռ երկար բուժման կարիք կունենան. նախարար

Օրեր առաջ Գառնիում ավտովթարից հետո ծանր վիճակում գտնվողները դեռ երկար բուժման կարիք կունենան. նախարար

Օրեր առաջ Գառնիում տեղի ունեցած ավտովթարից հետո ծանր վիճակում գտնվողները դեռ երկար բուժման կարիք կունենան: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա հորդորեց պահպանել ավտոմոբիլային երթևեկության կանոնները, որով սահմանված է, որ մինչև 7 տարեկան երեխաները պետք է երթևեկեն, միայն համապատասխան նստատեղերով:

«Մեկ այլ արատովոր երեւույթ է երեխաներին ավտոմեքենայի առջեւի նստատեղին նստեցնելը: Ես երբ ամեն անգամ լինում եմ «Սուրբ Աստվածամայր» կամ այլ բժշկական կենտրոններում և տեսնում են, թե ինչ ծանր գանգուղեղային տրավմաներով երախաներ ունենք միայն այն պատճառով, որ տարրական անվտանգության կանոններին չեն հետևում, իսկապես մարդու  սիրտը կտոր-կտոր է լինում»,-ընդգծեց Առողջապահության նախարարը:

  • Կիսվել: