Որդիս, Արցախը Հայաստան է և վերջ. հայերը գրություն են փակցրել Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրու վրա
Թբիլիսիում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրու վրա հայ ակտիվիստները փակցրել են վարչապետ Փաշինյանի հայտնի այն արտահայտությունը, թե «Արցախը Հայաստան է և վերջ», ինչը վրդովվեցրել էր Ադրբեջանի իշխանություններին:
Հայ ակտիվիստները տեսանյութ են նկարահանել, թե ինչպես են «Որդիս, Արցախը Հայաստան է և վերջ» խոսքերով վահանակը փակցնում Ադրբեջանի նախկին նախագահի կիսանդրու վրա: Վահանակի վրա խոսքերը գրված են չորս լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն և թուրքերեն:
«Քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լսում է միայն իր հորը, որից ժառանգել է իր ամբողջ հարստությունն ու իշխանությունը, ես որոշեցի իր հոր միջոցով փոխանցել, որ Արցախը Հայաստան է և վերջ», - ասում է տեսանյութի հեղինակը: