ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Որակի նշան 2020»-ի մրցանակակիրների անունները հայտնի են (լուսանկարներ)

«Որակի նշան 2020»-ի մրցանակակիրների անունները հայտնի են (լուսանկարներ)

Բժշկության ոլորտում մասնագիտական բարձր որակներ ունեցող լավագույն մասնագետներն արժանացել են «Որակի նշան» մրցանակին: Մրցանակակիրներն ընտրվել են բժշկական ասոցիացիաների տրամադրած տվյալների,  պացեիենտների շրջանում իրականացված հարցումների և լրագրողական հետաքննությունների արդյունքում:

Միջոցառումն անցկացվել է մարտի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցելու, հայրենիքին անմնացորդ նվիրման և մարտական գործողություններում հերոսական վարքի դրսևորման համար «Արցախյան պատերազմի նվիրյալ սպա» մրցանակին են արժանացել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի միավորման հրամանատար, գնդապետ Կարեն Գրիգորյանը, գնդապետ Վարդան Ղահրիյանը և փոխգնդապետ Պետրոս Ղահրիյանը:

Հայրենական բժշկության մեջ նորարարական մտքերի ու գաղափարների ներդրման,  վիրաբուժության մեջ մեծ ավանդի համար «Վիրաբուժության ռահվիրա 2020» մրցանակը հանձնվել է Հովհաննես Սարուխանյանին:

Մասնագիտական հաջողությունների, անմնացորդ նվիրումի, մեծ պատասխանատվության և ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքի համար «Տարվա բժիշկ» մրցանակը տրվել է Մուշեղ Միրիջանյանին, Սևակ Շահբազյանին, Հայկ Հովհաննիսյանին, Արտակ Պետրոսյանին, Բաբկեն Մկրտչյանին, Արամ Բադալյանին, Արմինե Հարոյանին, Լևոն Մխիթարյանին, Նոնա Մարտիրոսյանին, Արամ Գառնիկի Սեդրակյանին, Արայիկ Ոսկանյանին, Գագիկ Ջիլավյանին,Արման Պարգևի Հակոբյանին, Աշոտ Սիրունյանին, Վիգեն Ղուլունցին, Աննա Տողրամաջյանին, Կարինե Կիրակոսյանին, Ինեսա Կարապետյանին, Աննա Չոբանյանին, Լիլիթ Ոսկանյանին, Սոնա Սեդրակյանին, Գնել Գեորգի Անանյանին, Կարեն Համբարձումյանին, Հայկ Շմավոնյանին, Ռոբերտ Ասլանյանին, Գոռ Գոգչյանին, Արմեն Օքրոյանին, Խորեն Մարտինի Պետրոսյանին, Կարապետ Մոմջյանին, Հասմիկ Ղազինյանին, Գագիկ Հեբոյանին, Համլետ Հայրապետյանին, Կարեն Պետրոսյանին, Կարեն Սևտերտերյանին, Քրիստինա Ռաֆայելի Ջամալյանին, Կոստան Գալումյանին, Նարինե Պետրոսյանին, Աննա Միրզոյանին, Սամվել Սահակյանին, Սևակ Մարտիրոսյանին, Աղավնի Զարաֆյանին, Կարինե Բաբայանին, Արմեն Աբրահամյանին, Գրիգորի Առուստամյանին, Սամվել Սոկրատի Գևորգյանին, Վահան Գևորգյանին և Մարատ Զաքարյանին:

«Որակի նշան 2020»  մրցանակաբաշխությանը ներկա են եղել երևանյան և մարզային, ինչպես նաև Արցախի տարբեր բուժհաստատությունների առաջատար մասնագետները:

Մրցանակաբաշխությունն իրականացնում է «Որակի նշան« ընկերությունը:

 

 

 

 

  • Կիսվել: