երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
«Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա հիվանդանոցում է

«Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա հիվանդանոցում է

Այսօր՝ օգոստոսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Արտակ Մ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: