շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Opel»-ը, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր

«Opel»-ը, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Նոյեմբերի 15-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմանում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Խանջյան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, մեկ հոգի էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քր․ օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:  

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Աղբյուրը նաև հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում են, որ վիրավորն ու մահացածը ազգականներ են: Նրանցից մեկն էլ անչափահաս է: 

  • Կիսվել: