շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
«Opel»-ը Արարատ գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա հիվանդանոցում մահացել է

«Opel»-ը Արարատ գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Թ.-ն Արարատ գյուղի վարչական տարածքում իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 70-ամյա Նուբար Ա.-ին: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն:  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  

  • Կիսվել: