ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Օմիկրոնով վարակվելիությունը երիտասարդների շրջանում ավելի բարձր է. առողջապահության փոխնախարար

Օմիկրոնով վարակվելիությունը երիտասարդների շրջանում ավելի բարձր է. առողջապահության փոխնախարար

Կորոնավիրուսի թվերի աճը պայմանավորված է շրջանառվող «Օմիկրոն» տեսակով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը:

Նա նշեց, որ «Օմիկրոնն» ունի բարձ վարակելիություն ու դրանով ավելի շատ են վարակվում, սակայն վարակակիրներն ավեի թեթև են տանում ու մահվան դեպքեր քիչ են գրանցվում:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում գործող սահմանափակումները, եթե պահպանվեն, բավարար են, որ պահպանվի մահվան ցածր շեմ, դրան զուգահեռ, պետք է ակտիվ իրականացվեն պատվաստման աշխատանքները:

«Այո, կան նման վերլուծություններ եւ տեղեկատվություն, որ պատվաստումները օմիկրոնի դեպքում ավելի քիչ են ազդում, քան այլ շտամերի դեպքում: Ես իմ օրինակով կարող եմ ասել, եւ պատվաստված եմ, եւ խթանիչ դոզան էլ նույնպես արել եմ: Ես բազմաթիվ օմիկրոնով հիվանդների հետ շփվել եմ եւ ոչ մի խնդիր չեմ ունեցել»,-ասաց նա:

«Միջազգային ցուցանիշներով՝ մոտավորապես 70 տոկոս պատվաստումներ պետք է լինեն, որ կարողանան հանրային իմունիտետի շեմը պահպանեն. Հայաստանը դեռ աճելու տեղ ունի, որ հասնի այդ շեմին», - նշեց փոխնախարարը:

Առողջապահության փոխնախարարի խոսքով՝ օմիկրոնով վարակվելիությունը երիտասարդների շրջանում ավելի բարձր է:

  • Կիսվել: