շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Օմիկրոն» շտամը, ըստ մեր եզրակացության, բավականին թեթև է ընթանում. Ավանեսյան

«Օմիկրոն» շտամը, ըստ մեր եզրակացության, բավականին թեթև է ընթանում. Ավանեսյան

Այսօր շրջանառվող «օմիկրոն» շտամը, ըստ մեր եզրակացության, բավականին թեթև է ընթանում՝ սովորական գրիպին բնորոշ ախտանշաններով: Բայց պետք է, իհարկե, աչալուրջ լինել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին:

Նա, մասնավորապես, նշեց. «Պետք է, իհարկե, աչալուրջ լինել, և ցանկացած ախտանշանի պարագայում՝ անկախ այն հանգամանքից՝ դա կլինի քովիդի՞ց, թե՞ սուր շնչառական այլ վարակի պարագայում, պետք է շատ ուշադիր լինել, հետևել բժիշկների խորհուրդներին, փորձել կանխարգելիչ առումով դիմակ կրել, ձեռքերը հաճախ լվանալ:

Գրիպի պատվաստանյութի մասով ասեմ, որ մեր մոբիլ ծառայությունը բավականին լավ արդյունք է տալիս: Մենք այս տարի առաջին անգամ սեպտեմբերին ունեինք գրիպի պատվաստանյութերը, և մեծ թվով քաղաքացիներ արդեն իսկ պատվաստվել են»:

Նախարարը ևս  մեկ անգամ հորդորեց պատվաստվել:

  • Կիսվել: