ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում․ Գագիկ Սուրենյան

Օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում․ Գագիկ Սուրենյան

Օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Օդի ջերմաստիճանը կանխատեսվել է ընդամենը 1 աստիճան նորմայից բարձր: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանական եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Այսօր հանրապետությունում ջերմաստիճանը նվազել է 6-10 աստիճանով, վաղը չունենք ջերմաստիճանի բարձրացում, օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա օգոստոսի 6-8-ին, բայց ամեն դեպքում, նույնիսկ հանրապետության ամենատաք հատվածներում, որը Սյունիքի հովիտներն են, Արարատյան դաշտն է, Երեւանը, 38 աստիճանից բարձր ջերմաստիճան այս պահի դրությամբ  չի կանխատեսվում: բոլոր օրերին էլ հանրապետության առանձին շրջաններում, հատկապես երեկոյան եւ գիշերային ժամերին կունենանք ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւներ: Դրանք կկրեն երակային բնույթ»,-ընդգծեց նա:

Սուրենյանը հավելեց, որ այս զով եղանակը կտեւի մինչեւ օգոստոսի 5-ը ներառյալ, օգոստոսի 6-ից սառը հոսանքները կնահանջեն հյուսիս, սակայն սաստիկ շոգեր չեն լինի:

  • Կիսվել: